Կատարը 200 միլիարդ դոլար է ծախսել աշխարհի առաջնության նախապատրաստության համար

Կատարի դեսպան, շեյխ Ահմեդ բեն Նասեն բեն Ջասիմ Ալ Թանին պատմել է, թե ինչպիսի ծախսեր են իրականացվել՝ աշխարհի 2022 թվականի առաջնությանը հավուր պատշաճի ներկայանալու համար։

«Մեր մոտավոր ծախսերը կազմում են 200 միլիարդ դոլար։ Այդ գումարները ծախսվել և ծախսվում են ենթակառուցվածաքների, օդանավակայանների, մարզադաշտերի և նոր քաղաքների կառուցման վրա։

Մեր նպատակն է աշխարհի առաջնությունը դարձնել անմոռանալի։ Մենք տեսանք, թե ինչպես ամեն ինչ կազմակերպեց Ռուսաստանը, և շատ բան ենք սովորել նրանցից։ Դա հրաշալի փորձի փոխանակում էր»,-շեյխի խոսքերն է մեջբերում AS-ը։