Սթերլինգը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Սթերլինգը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը ցանկանում է առաջիկա ձմռանը վարձակալել անգլիացուն՝ հետագայում գնման իրավունքով։

Ըստ աղբյուրի՝ անձամբ ֆուտբոլիստը կողմ է տեղափոխությանը, քանի որ կորցրել է տեղը «քաղաքաբնակների» մեկնարկային կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Սթերլինգը մասնակցել է ինը հանդիպման՝ որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։