Մյունխենգլադբախի Բորուսիայի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ռոմա

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Դենիս Զաքարիան կարիերան կարող է շարունակել «Ռոմայում»։

Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Մոուրինյոյի նախաձեռնությամբ բանակցությունները կսկսվեն արդեն առաջիկա հունվարին։

24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։