Լեգենդար ֆուտբոլիստի որդին համոզել է Լապորտային վերջին շանս տալ Կումանին

Նիդեռլանդների հավաքականի և «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի որդին՝ Յորդին է եղել այն մարդը, որը համոզել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտային վերջին շանս տալ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։

Ինչպես տեղեկացնում է TV3-ը, Լապորտան որոշել է Կումանին հեռացնել դեռևս «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո։ Սակայն հաջորդ օրը Լապորտան անձամբ է զանգահարել 58-ամյա մասնագետին և վերջինիս հայտնել իր լիակատար աջակցության մասին։

Հետագայում, ըստ աղբյուրի, պարզվել է, որ Լապորտան որոշումը փոխել է Յորդի Կրույֆի հետ քննարկումներից հետո։ Յորդին Լապորտայի հետ զրույցում հույս է հայտնել, որ Ագուերոյի և Դեմբելեի ապաքինվելուց հետո, ինչպես նաև Ֆատիի մարզավիճակի բարելավման արդյունքում հնարավոր կլինի շտկել ստեղծված իրավիճակը։