Ձյուբան վերջին երեք տարում եվրոպական ֆուտբոլում ամենաքիչ հանգստի հնարավորություն ստացած ֆուտբոլիստն է

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիան (FIFPro) հերթական հետաքրքիր վիճակագրությունն է հրապարակել։

Ըստ այդ վիճակագրության՝ Ռուսաստանի հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան վերջին երեք տարվա ընթացքում ամենաքիչ հանգստի հնարավորություն ստացած ֆուտբոլիստն է։ 2018թ․-ից մինչև 2021թ․ ընկած ժամանակահատվածում Ձյուբան խաղադաշտում անցկացրել է 12500 րոպե, բայց դրան զուգահեռ հանգստի հնարավորություն է ունեցել ընդամենը 20 օր։

Ձյուբային այս ցուցանիշով հաջորդում է Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը։ Նշված ժամանակահատվածում Դիաշը խաղադաշտում անցկացրել է 18361 րոպե և հանգստացել է 33 օր։

Եռյակը եզրափակում է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն։ Վերջինս երեք տարվա ընթացքում ստացել է 12679 րոպե խաղաժամանակ և 36 օր հանգստանալու հնարավորություն։