🎥 Դուգլաս Կոստայի հրաշալի գոլը Բրազիլիայի առաջնությունում

Բրազիլիայի առաջնության 23-րդ տուրում «Գրեմիոն» 1-2 հաշվով պարտվեց «Սպորտ Ռեսիֆեին»։ 85-րդ րոպեին տանտերերի միակ գոլը հեռահար շքեղ հարվածով խփեց կիսապաշտպան Դուգլաս Կոստան։

31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։