Միրանչուկը ձմռանը կարող է հեռանալ Ատալանտայից

«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն առաջիկա ձմռանը կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, չի բացառվում, որ ֆուտբոլիստն անձաամբ հայտնի հեռանալու ցանկության մասին։

Ընթացիկ մրցաշրջանում ռուս կիսապաշտպանը Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբի կազմում ստացել է ընդամենը 155 րոպե խաղաժամանակ։

Միրանչուկի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 15 միլիոն եվրո։