Բորուսիայի նախկին ֆուտբոլիստը 33 տարեկանում գլխավորեց թուրքական ակումբը

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Նուրի Շահինը նշանակվել է թուրքական «Անթալյասփորի» գլխավոր մարզիչ։

Այդ պաշտոնում Շահինը փոխարինել է Էրսուն Յանալին, որի գլխավորությամբ ակումբը տարել է ընդամենը երկու հաղթանակ և զբաղեցնում է մրցաշրային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։

33-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականին է տեղափոխվել «Անթալյասփոր»։ Ընթացիկ մրցաշրջանում Շահինը մասնակցել է ութ հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։