Գրիզմանը ձմռանը կարող է լքել Աթլետիկոն

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ձմռանը կարող է հեռանալ իսպանական ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, մադրիդյան ակումբի ղեկավարությանն առայժմ չի տպավորում ֆրանսիացու ցուցադրած խաղը։ Ըստ աղբյուրի՝ վերջիններս Գրիզմանին մինչև հունվար ժամանակ են տվել, որպեսզի նա կարողանա իր ելույթներով վստահության արժանանալ։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է տասը հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։