Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հայտնվել է Թուրինի «Յուվենթուսի» ուշադրությյան կենտրոնում։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Ծեր սինյորայի» ղեկավարությունը ցանկանում է վաճառել Աարոն Ռեմզիի և Ուեսթոն Մաքքենիի տրանսֆերները, որպեսզի կարողանա ձեռք բերել սերբ կիսապաշտպանին։
Ըստ աղբյուրի՝ գործարքի մեջ կարող է ներառվել նաև Մաքքենին։ Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։