Տոտենհեմը գտել է Քեյնին փոխարինողին

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձալվող Հարի Քեյնը մինչ օրս ակումբի հետ համաձայնության չի եկել նոր պայմանագրի կնքման շուրջ։

Անգլիական ակումբի ղեկավարությունը տևական ժամանակ է՝ նոր հարձալվողի փնտրտուքի մեջ է։ Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը,

Քեյնին փոխարինելու գլխավոր թեկնածուն համարվում է «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլլի Ուոտկինսը։ Ընթացիկ մրցաշրջանում Ուոտկինսը մասնակցել է հինգ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Transfermarkt-ն այս պահին 25-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։