Լապորտայի վերջին որոշումը՝ կապված Կումանի ապագայի հետ

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան որոշել է ևս մեկ շանս տալ հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։

Ըստ աղբյուրի՝ Կումանն առաջիկա երեք հանդիպումներում պետք է որոշակիորեն շտկի իրավիճակը, այլապես նոր շանս չի ստանա։

Հաջորդ երեք խաղերում կատալոնական ակումբը մրցելու է Կիևի «Դինամոյի», «Վալենսիայի» և Մադրիդի «Ռեալի» դեմ։ Եվ հենց հոկտեմբերի 24-ին կայանալիք Էլ Կլասիկոյում կվճռվի 58-ամյա մասնաետի ճակատագիրը։