Մարզչական պաշտոնանկություն Լա Լիգայում

«Խետաֆեի» ղեկավարությունը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է գլխավոր մարզիչ Միչելին։ Այս մասի տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

Որոշումը պայմանավորված է ակումբի գրանցած բավականին վատ արդյունքներով։ Իսպանիայի առաջնության առաջին ութ տուրում «Խետաֆեն» կրել է յոթ պարտութկուն և միայն մեկ հանդիպում է ավարտել ոչ-ոքի։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Միչելին փոխարինոի հիմնական թեկնածուն համարվում է Կիկե Սանչես Ֆլորեսը։