ՈՒԵՖԱ-ում հրաժարվել են մեկնաբանել Եվրո-ի՝ Սանկտ-Պետերբուրգի խաղերի հնարավոր չեղարկումը

ՈՒԵՖԱ-ում պատասխանել են Եվրո-2020-ի ընթացքում Սանկտ-Պետերբուրգում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ հարցմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ՈՒԵՖԱ-ին նամակ է ուղարկել՝ խնդրելով Սանկտ-Պետերբուրգին զրկել ԵԱ-ի մնացած խաղերն ընդունելու իրավունքից՝ կորոնավիրուսի համավարակի տարածման սպառնալիքներից ելնելով։

«Ինչ վերաբերում է Սանկտ-Պետերբուրգի հետ կապված իրավիճակին, մենք ձեզ խորհուրդ ենք տալիս դիմել համապատասխան մարմինններին՝ տեղային կամ ազգային։ Մենք որևէ լրացուցիչ մեկնաբանություն տալ չենք կարող»,-«Чемпионат»-ի հարցմանն ի պատասխան ասել են ՈՒԵՖԱ-ից։