Ամռանը ՊՍԺ-ին խնդրել էի ինձ բաց թողնել․ Կիլիան Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ ամռանը խնդրել է փարիզյան ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն։

«Ես ամռանը խնդրեցի ակումբին, որպեսզի թույլ տան՝ հեռանամ։ Չէի ցանկանում երկարաձգել պայմանագրիս ժամկետը։ Ցանկությունս այն էր, որ ակումբը վաճառի իմ տրանսֆերը։

Այդկերպ նրանք բավարար գումար կստանային, և երկուսիս համար էլ գործարքը կպսակվեր հաջողությամբ։ Ցանկանում էի նաև ամեն քայլ անել՝ ելնելով փոխադարձ հարգանքից։ Այդ պատճառով էլ ասացի նրանց, որ կմնամ ակումբում, եթե չեն ցանկանում, որ հեռանամ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։