Միլանը կրկնել է ցուցանիշ, որը վերջին անգամ գրանցել էր 18 տարի առաջ

Իտալիայի Ա Սերիայի մեկնարկային յոթ տուրերից հետո «Միլանը» վաստակել է 19 միավոր՝ տոնելով վեց հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի։

Այսպիսով, «ռոսոներիները» կրկնել են 18 տարվա վաղեմության ցուցանիշը։ 2003/04 մրցաշրջանում ևս իտալական գրանդը մեկնարկային յոթ խաղերից հետո վաստակել էր նույնքան միավոր և արդյունքում նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Հիշեցնենք, որ «Միլանը» վերջին անգամ «Սկուդետտոն» նվաճել է 2010/11 մրցաշրջանում։