Նիկոլիչը կհեռանա Լոկոմոտիվի գլխավոր մարզչի պաշտոնից․ Հայտնի է նրա հնարավոր փոխարինողի անունը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավրո մարզիչ Մարկո Նիկոլիչը որոշել է թողնել զբաղեցրած պաշտոնը։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվականները, մոսկովյան ակումբի ղեկավարությունն արդեն իսկ դիտարկում է երկու նոր մասնագետի թեկնածություն, որոնցից մեկը կարող է նշանակվել «երկաթուղայինների» նոր գլխավոր մարզչի պաշտոնում։

Թեկնածուներից առաջինը Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն է։ Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետի թեկնածությանը հավանություն է տալիս մայրաքաղաքային ակումբի տեխնիկական տնօրեն Թոմաս Ցորնը։

Մյուս թեկնածուի անունը դեռևս հայտնի չէ։