Բավարիան կփորձի ձեռք բերել Բունդեսլիգայի հերթական տաղանդին

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Լայպցիգի» ֆուտբոլիստ Քրիստոֆեր Նկունկուի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, մյունխենյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 23-ամյա վինգերի տրանսֆերի դիմաց վճարել 50 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ գերմանական գրանդը ցանկանում է գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։

Նկունկուի գործող պայմանագրի ժամկետը «Լայպցիգի» հետ լրանում է 2024 թվականի հունիսին։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով վեց գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։