Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Թիմո Վերների ծառայություններով։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, իսպանական ակումբը մտադիր է արդեն առաջիկա ձմռանը պաշտոնական առաջարկով դիմել «ազնվականների» ղեկավարությանը։ 25-ամյա հարձակվողի և անգլիական ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին։
Վերներն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։