Արդեն կարողանում եմ մարզման ժամանակ շփվել իսպաներենով. Հարոյան

Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրի` «Վալենսիայի» դեմ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

«Ես այս պահին սովորում եմ իսպաներեն և արդեն հասկանում եմ այն ամենը, ինչ ինձ ասում են հանդիպումների և մարզումների ընթացքում:

Բացի այդ, թիմում բոլորը տիրապետում են անգլերենին: Այնպես որ, հաղորդակցման հետ կապված որևէ խնդիր չկա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հարոյանը:

«Կադիս» – «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին և կմեկնարկի ժամը 20:30-ին: