Միլանյան գրանդը կփորձի ձեռք բերել Նապոլիի առաջատարին

«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն հայտնվել է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, անձամբ Ինսինյեն ցանկանում է մնալ նեապոլիտական ակումբում: Ըստ աղբյուրի` Ինսինյեն պատրաստ է տեղափոխությանը` միայն աշխատավարձի բարձրացման պայմանով:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում մասնակցել է ութ հանդիպման` դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: