Կլոպի հերթական տրանսֆերային թիրախը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է մերսիսաիդյան ակումբի կազմում տեսենել Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբիին:

Ինչպես տեղեկացնում է Calciomerkato-ն, արդեն առաջիկա ձմռանը 22-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ԱՊԼ:

Ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում լևերկուզենյան ակումբի կազմում մասնակցել է ինը հանդիպման` դառնալով երեք գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Դիաբիի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 38 միլիոն եվրո: