Մադրիդի Ռեալը հետաքրքրված է Ատալանտայի ֆուտբոլիստի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դանիայի ազգային հավաքականի և Բերգամոյի «Ատալանտայի» պաշտպան Յոակիմ Մելեի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «արքայական ակումբի» ղեկավորությունը դանիացուն դիտարկում է որպես Դանի Կարվախալին ապագա փոխարինողի: Մելեն իտալական ակումբ է տեղափոխվել 2021 թվականի հունվարին` 12 միլիոն եվրոյի դիմաց:

24-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: