Զենիթը ՉԼ-ում թարմացրել է իր իսկ ռեկորդը

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» 4-0 հաշվով ջախջախեց շվեդական «Մալմյոյին»։

Այս հաղթանակի շնորհիվ պետերբուրգցիները թարմացրին իրենց իսկ սահմանած ռեկորդը։ Սա «Զենիթի» 21-րդ խոշոր հաշվով հաղթանակն էր եվրոգավաթներում (Որակավորման փուլերը ներառյալ)։

Այս ցուցանիշով «Զենիթը» ռուսական ակումբների մեջ առաջատարն է։ 17 խոշոր հաղթանակով երկրորդ տեղում է Մոսկվայի «Սպարտակը»։