Յոահիմ Լյովը կարող է նշանակվել Բարսելոնայի գլխավոր մարզիչ

Չեմպիոնների լիգայում «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո նոր թափ է ստացել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի՝ կատալոնական ակումբի ղեկին մնալ-չմնալու հարցը։

Մի շարք լրատվականներ պնդում են, որ արդեն այսոր հոլանդացի մասնագետը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յոահիմ Լյովին։

Հիշեցնենք, որ 61-ամյա Լյովը Գերմանիայի հավաքականից հեռացել է ԵՎՐՈ 2020-ի ավարտից հետո։