ֆուտզալի ԱԱ․ Հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը

Լիտվայում շարունակվում է Ֆուտզալի աշխարհի առաջնությունը։ Երեկ տեղի ունեցավ առաջին կիսաեզրափակիչը։ Արգենտինայի հավաքականը համառ պայքարում 2-1 հաշվով հաղթեց բրազիլացիներին։

Այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, կկայանա երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն Պորտուգալիայի և Ղազախստանի հավաքականները։

Մինչ օրս պորտուգալացիներն ու ղազախները միմյանց դեմ մրցել են մեկ անգամ։ 2015 թվականին տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է Ղազախստանի հավաքականի հաղթանակով՝ 3-1 հաշվով։