Մանչեսթերյան գրանդը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի և «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի տրանսֆերային իրավունքը։

Ինչպես հաղորդում է The Sun-ը, եթե չստացվի իրականացնել «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսի տեղափոխությունը, որին մանկունիանցիների ղեկավարները տևական ժամանակ է, ինչ ցանկանում են ակումբի կազմում տեսնել, ապա վերջիններս կանեն ամեն բան՝ Ֆիլիպսի տրանսֆերը որպես այլընտրանք գնելու։

Ֆիլիպսի տրանսֆերային արժեքն այս պահին, ըստ transfermarkt-ի, գնահատվում է 40 միլիոն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։