Կրիշտիանու Ռոնալդուի հերթական ռեկորդը

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ։

Հաղթական գոլը մանկունիանցիների կազմում մրցավարի կողմից ավելացված ժամանակում խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Բացի անչափ կարևոր գոլի հեղինակ դառնալուց՝ Ռոնալդուն իր ակտիվում գրանցեց հերթական ռեկորդը։

Երեկվա խաղը 36-ամյա հարձակվողի համար 178-րդն էր՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Այս ցուցանիշով Ռոնալդուն մեկ խաղ ավելի է անցկացրել Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասից և այժմ բացարձակ ռեկորդակիր է։