Ջիովինկոն կարող է տեղափոխվել Կատարի առաջնություն

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Սեբաստիան Ջիովինկոն կարիերան կարող է շարունակել Կատարի առաջնությունում։

Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Արաբի» ակումբը։ 34-ամյա խաղացողն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա վերջին ակումբը եղել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջիովինկոյի ծառայություններով հետաքրքրված է նաև հունական ակումբներից մեկը։