Աշոտ Խաչատուրյանցը կարող է նշանակվել ՌՊԼ նախագահ

Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) մրցավարական բաժնի ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը չի ցանկացել մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ ինքը հնարավոր է նշանակվի Ռուսատանի պրեմիեր լիգայի նոր նախագահ։

«Չեմ ցանկանում ոչինչ մեկնաբանել։ Պարզապես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին»,- այս մասին Խաչատուրյանցը հայտնել է Чемпионат-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։