Շերիֆի գլխավոր մարզիչը պատասխանել է Դիրկ Կայտին

Տիրասպոլի «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած պատմական հաղթանակից հետո անդրադարձել է Նիդեռլանդների հավաքականի նախկին հարձակվող Դիրկ Կայտի խոսքերին։

Հիշեցնենք, որ Կայտն օրեր առաջ ասել էր, որ Չեմպիոնների լիգայում «Շերիֆի» նման ակումբները տեղ չունեն։

«Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք նրա գաղափարախոսությունն ի չիք դարձնել։ Մենք շարունակելու ենք աշխատել խաղից խաղ։ Ինձ չի թվում, թե մենք գերբնական ինչ-որ բան ենք արել։

Իհարկե ուրախ եմ, որ իմ թիմը նման հզոր մրցակցի դեմ խաղում կարողացավ իրեն հրաշալի դրսևորել։ Մենք մեկ ամբողջական թիմ ենք»,- այս մասին ուկրաինացի մասնագետը նշել է հետխաղյա ասուլիսի ժամանակ։