Ֆելիշը պատրաստ է Ֆրանսիայի դեմ խաղին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը մարզվում է հավաքականի կազմում ու պատրաստ է ԵՎՐՈ-2020-ի երրորդ տուրի շրջանակում կայանալիք Ֆրանսիայի դեմ խաղին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի թղթակից Կարլուշ Մաշադու:

«Ֆելիշն աշխատում է ընդհանուր խմբում: Դա նշանակում է, որ նա պատրաստ կլինի Ֆրանսիայի դեմ խաղին»,-ասել է թղթակիցը:

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ատլետիկոյի» հարձակվողն աջ ազդրի վնասվածք է ստացել: