ՄԻնչ օրս հասել եմ այն ամենին, ինչը երազել եմ․ Կլաուդինյո

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի նորեկ Կլաուդինյոն խոսել է իր նպատակների և երազանքների մասին։

«ՄԻնչ օրս ինչ կատարվել է իմ կյանքում, կարելի է համարել երազանքների իրականացում։ Երազել եմ դառնալ Օլիմպիական չեմպիոն և Բրազիլիայի առաջնության լավագույն խաղացող։ Արդյունքում երկու երազանքներիս էլ հասել եմ։ Երազել եմ հանդես գալ Չեմպիոնների լիգայում, Աստծո կամքով այսօր ես խաղում եմ այդ մրցաշարում։

Հաջորդ նպատաներս են՝ «Զենիթի» կազմում հաղթել Չեմպիոնների լիգայում և հրավիրվել Բրազիլիայի ազգային հավաքական»,- այս մասին 24-ամյա ֆուտբոլիստը հայտնել է sport-express-ին տված հարցազրույցում։