Անգլիական գրանդը զբաղեցրած պաշտոնից կարող է հեռացնել գլխավոր մարզչին

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը դիտարկում է ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրինտու Սանտուին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու տարբերակը։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Դանքան Կասլսը, լոնդոնյան ակումբի ղեկավարները դժգոհ են թիմի գրանցած վերջին արդյունքներից և ցուցադրած խաղի որակից։

Եվս մեկ կարևոր հանգամանք կարող է համարվել այն, որ ակումբի մի շարք ֆուտբոլիստների դուր չի գալիս 47-ամյա մասնագետի խաղային փիլիսոփայությունը։

Ըստ աղբյուրի՝ պորտուգակացի ճակատագիրն անգլիական ակումբում պարզ կդառնա առաջիկա երկու խաղից հետո։