Շերիֆի հաղթանակից հետո Կայտը փակել է Instagram-ի իր էջում մեկնաբանություններ գրելու հնարավորությունը

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիրկ Կայտը փակել է Instagram-ի իր էջում մեկնաբանություններ գրելու հնարավորությունը:

Ըստ ամենայնի, հոլանդացի նախկին հարձակվողն այս որոշումը կայացրել է՝ կապված երկրպագուների քննադատության հետ, ովքեր հիշեցնում էին «Շերիֆի» մասին նրա խոսքերը.

«Չեմպիոնների լիգան չեմպիոնների մրցաշար է, սակայն այնպիսի թիմեր, ինչպիսին Տիրասպոլի «Շերիֆն​​»է, այնտեղ անելիք չունեն»,- ավելի վաղ ասել էր Կայտը:

Չեմպիոնների լիգայի առաջին երկու տուրերում «Շերիֆը» հաղթանակներ տարավ «Շախտյորի» և «Ռեալի» նկատմամբ: