Մենք եկել էինք այստեղ հաղթելու, քանի որ գիտենք մեր արժեքը․ Շերիֆի ավագ

«Շերիֆի» ավագ Ֆրանկ Կաստանեդան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ռեալի» նկատմամբ սենսացիոն հաղթանակը: Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 28-ին Մադրիդում և ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

«Այստեղ հաղթելը երազանքի իրականացում է: Մենք երջանիկ ենք և այժմ վայելում ենք այս զգացումը: Մենք լի էինք վստահությամբ, և հիմա տեսնում ենք դրա արդյունքը: Մենք եկել էինք այստեղ հաղթելու համար:

Մենք պարզապես չենք եկել պարզապես հանդիպում անցկացնելու համար, քանի որ մենք գիտենք մեր արժեքը: Բարեբախտաբար, «Ռեալը» չօգտվեց իր պահերից, ի տարբերություն մեզ:

Մենք երազում ենք դուրս գալ փլեյ-օֆֆ և մեր առջև նման խնդիր ենք դրել: Այժմ ամբողջ ուշադրությունը «Ինտերի» վրա է: Մենք ամեն ինչ կանենք՝ կրկին դրական արդյունքի հասնելու համար», – Կաստանեդայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ -ի մամուլի ծառայությունը: