Բարսելոնան հետաքրքրված է ԱՊԼ-ում հանդես եկող բրազիլացու ծառայություններով

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյայի տրանսֆերը։

Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, կատալոնական ակումբի ղեկավարությանը տպավորել է 24-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղը, որն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած վեղ խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։

Ռաֆինյայի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։ Բրազիլացու տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 30 միլիոն եվրո։