ՄՅՈՒ-ի կիսապաշտպանը խնդրել է ակումբի ղեկավարությանը՝ իրեն հեռանալու հնարավորություն տալ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մանուել Մատան խնդրել է մանկունիանցիների ղեկավարությանը՝ բաց թողնել իրեն։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, իսպանացի կիսապաշտպանը դժգոհ է ակումբի կազմում ստացած խաղաժամանակից։ Ըստ աղբյուրի՝ 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է առաջիկա ձմռանը փոխել ակումբային գրանցումը։

Մատայի և «կարմիր սատանաների» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։