Դուբայը ներկայացնող ընկերություններից մեկն առաջարկել է «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ մարել կատալոնական ակումբի բոլոր պարտքերը։
Ինչպես տեղեկացնում է El Curubito-ն, իսպանական ակումբի ամբողջական պարտքն այս պահին կազմում է 1,5 միլիարդ եվրո։ Էմիրությունները ներկայացնող ընկերությունն առաջարկել է կատալոնացիների բոլոր վարկերը երկարաձգել երկու տարով, ինչը ենթադրում է, որ «Բարսելոնան» այսուհետ իր պարտքը պետք է մարի այդ ընկերությանը։
Ըստ աղբյուրի՝ այդ քայլի շնորհիվ կատալոնական ակումբը կկարողանա դուրս գալ ծանր շրջանից՝ հետագայում ավելի հեշտ մարելով բոլոր պարտքերը։