Մոուրինյոն կողմնորոշվել է առաջիկա ձմռան առաջին տրանսֆերի հարցում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հռոմեական ակումբում տեսնել Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին։

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, Մոուրինյոն անձամբ է տվել իր հավանությունը՝ կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու հարցում։ Պորտուգալացի մասնագետը քաջածանոթ է 24-ամյա ֆուտբոլիստի կարողություններին, քանի որ վերջինս իր գլխավորությամբ նույնպես հանդես է եկել անգլիական ակումբի կազմում։

Ըստ աղբյուրի՝ Նդոմբելեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենթուսը», «Միլանը» և «Բավարիան»։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 50 միլիոն եվրո։