Լիվերպուլը միացել է դանիացի կիսապաշտպանի տրանսֆերի համար մրցապայքարին

«Լիվերպուլը» միացել է Դանիայի ազգային հավաքականի և «Սամպդորիայի» կիսապաշտպան Միկել Դամսգորի տրանսֆերի համար մրցավազքին։

Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, ֆուտբոլիստին մերսիսաիդյան ակումբում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Աղբյուրը նշում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 20 միլիոն եվրո։ Դամսգորն անձամբ հակված է ԱՊԼ տեղափոխվելուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական չորս գրանդ ակումբներ։