«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեմեն Լանգլեն կարող է տեղափոխվել «Սևիլիա»։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը Լանգլեի փոխարեն ցանկանում է թիմում տեսնել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեին, որն առաջիկա ձմռանը կարող է տեղափոխվել կապտանռնագույնների ճամբար։
Հիշեցնենք, որ Լանգլեն 2018 թվականին 36 միլիոն եվրոյի դիմաց հենց «Սևիլիայից» է տեղափոխվել «Բարսելոնա»։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։