«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերայի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, կատալոնական ակումբի ղեկավարությանը տպավորել է 32-ամյա կիսապաշտպանի ցուցադրած խաղն ընթացիկ մրցաշրջանում։
Հարկ է նշել, որ ժամանակին իսպանացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարել կատալոնական ակումբի հետ, սակայն գործարքն այդպես էլ չի կայացել։
Ընթացիկ մրցաշրջանում Էրերան Լիգա 1-ում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։