Իսկոն և Յովիչը կարիերան կարող են շարունակել անգլիական ակումբում

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Իսկոն և Լուկա Յովիչը կարիերան կարող են շարունակել անգլիական միևնույն ակումբի կազմում։

Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել վերը նշված երկու ֆուտբոլիստներին։ Մերսիսաիդյան ակումբը պատրաստ է արդեն առաջիկա ձմռանը վարձակալել Իսկոյին և Յովիչին։

Ընթացիկ մրցաշրջանում «Էվերթոնը» վեց խաղից հետո վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։