Խետաֆեն լա Լիգայի հակառեկորդի հեղինակ

Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Խետաֆեն» 0-2 հաշվով զիջեց «Բետիսին»։

Այս պարտությունը 7-րդն էր «Խետաֆեի» համար ընթացիկ մրցաշրջանում։ Ասել է, թե ակումբը պարտվել է մրցաշրջանի բոլոր խաղերում։

Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այս ցուցանիշով «Խետաֆեն» վերջին 25 տարում միակ ակումբն է։ Առհասարակ, մրցաշրջանի մեկնարկային յոթ խաղերից հետո նույնքան պարտություն գրանցել է չորս ակումբ։

Բացի «Խետաֆեից» նման բացասական ցուցանիշ գրանցել են նաև «Էստրեմադուրան»(1996), «Սարագոսան»(1952) և «Ռասինգը»(1929):