Եվրոպական չորս թոփ ակումբ կպայքարի Դամսգորի տրանսֆերի համար

Դանիայի ազգային հավաքականի և իտալական «Սամպդորիայի» տաղանդավոր կիսապաշտպան Միկել Դամսգորը հայտնվել է եվրոպական մի քանի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կպայքարեն «Միլանը», «Ինտերը», «Յուվենթուսը» և «Տոտենհեմը»։ «Սամպդորիայի» ղեկավարությունն իր հերթին հստակ ընդգծել է, որ կիսապաշտպանին ոչ մի ակումբի չի զիչի 30 միլիոն եվրոյից պակաս գումարով։

Հիշեցնենք, որ Դամսգորը երկու տարի առաջ «Սամպդորիա» է տեղափոխվել դանիական «Նորդշելանդից»՝ 6,75 միլիոն եվրոյի դիմաց։