Ֆրասիական առաջատար ակումբներից մեկը հետաքրքրված է ռուս կիսապաշտպանի ծառայություններով

«Մարսելը» հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ստանիսլավ Մագկեևի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Խորխե Սամպալիին շատ է տպավորել Մագկեևի խաղը, և վերջինս արդեն առաջիկա ձմռանը պատրաստվում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 2,5 միլիոն եվրո։