Մալինովսկին կարող է տեղափոխվել Ա Սերիայի թոփ ակումբ

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկու ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, միլանյան գրանդի ղեկավարությունը տպավորված է Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստի ցուցադրած խաղով։ «Ինտերի» ղեկավարներին հատկապես տպավորել է Մալինովսկու ցուցադրած խաղը՝ օրեր առաջ տեղի ունեցած «Ինտեր» – «Ատալանտա» հանդիպման ընթացքում, որտեղ 28-ամյա կիսապաշտպանն աչքի էր ընկել խփած գոլով։

Մալինովսկու և Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 30 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Մալինովսկին մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։