«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզան այս ամառ կարող էր տեղափոխվել «Չելսի», հայտնում է Tribalfootball-ը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել է 100 միլիոն եվրո, սակայն անմիջապես մերժում է ստացել։
«Յուվենտուսի» ղեկավարությունը Կիեզային անձեռնմխելի է համարում:
Հունվարին կամ հաջորդ ամառ «Չելսին» կրկին կփորձի ձեռք բերել եզրային կիսապաշտպանին, որի տրանսֆերի համար պայքարում են նաև «Լիվերպուլն» ու «Բավարիան»: