Դիմիտրի Պայեի նշանակալի ցուցանիշը Լանսի դեմ խաղում

Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելը» 2-3 հաշվով զիջեց «Լանսին»։ Այս հանդիպումն առանձնահատուկ էր տանտերերի ավագ և առաջատար Դիմիտրե Պայեի համար։

34-ամյա ֆուտբոլիստը «Լանսի» դեմ խաղում անցկացրեց իր կարիերայի 600-րդ հանդիպումը։ Այդ հանդիպումներից 258-ը Պայեն անցկացրել է «Մարսելի» մարզահագուստով։

Հոբելյանական խաղում կիսապաշտպանն իր հաշվին դուբլ ձևակերպեց։ Ընթացիկ մրցաշրջանում Պայեն անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ։